Իտալիայի առաջնության վերջին տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
«Յուվենտուսը» 70 միավորով գրավեց չորրորդ տեղը, «Ֆիորենտինան» 62 միավորով 7-րդն է եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում։
«Լացիոն» վերջին տուրում 3։3 հաշվով ոչ ոքի խաղաց «Վերոնայի» հետ եւ 64 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ 1 միավոր գերազանցելով 6-րդ տեղն ապահոված «Ռոմային»։ Երկու թիմերն էլ հանդես կգան Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ «Վերոնան» 9-րդն է՝ 53 միավոր։
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)
Ժոզեֆ Ալֆրեդ Դունկան, 45+1, Նիկոլաս Գոնսալես, 90+2, 11մ
«Լացիո» - «Վերոնա»՝ 3։3 (տեսանյութ)
Ժովանի Կաբրալ, 16, Ֆելիպե Անդերսոն, 29, Պեդրո Ռոդրիգես, 62 - Ջովանի Սիմեոնե, 6, Կեւին Լասանյա, 14, Մարտին Օնգլա, 76
«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 0։1
Լեո Շտուլաց, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում