Ստամբուլում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարից դուրս է մնացել Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Անի Հովսեփյանը։
70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Անի Հովսեփյանը պարտվել է իռլանդացի Լիզա Էդելին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվակնը։
Հայաստանի թիմը առաջնությանը մասնակցում էր 4 մարզուհիներով։ Ավելի վաղ պայքարը լքել էին Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում