17:22  ,  15 մայիսի, 2022

«Բրյուգեն» 18-րդ անգամ հռչակվեց Բելգիայի չեմպիոն, Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ (ֆոտո)

«Բրյուգեն» 18-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ նվաճեց Բելգիայի չեմպիոնի տիտղոսը։

Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի նախավերջին տուրում «Բրյուգեն» հյուրընկալվեց «Անտվերպենին» եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հյուրերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

«Բրյուգեն» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած «Ռոյալ Յունիոնից»։ «Բրյուգեն» նախորդ երկու տուրերում պարտության էր մատնել «Ռոյալ Յունիոնին»։

Վերջին տուրում «Բրյուգեն» մայիսի 22-ին կընդունի «Անդերլեխտին»։

Բելգիայի առաջնություն, չեմպիոնական խումբ, 5-րդ տուր

«Անտվերպեն» - «Բրյուգե»՝ 1։3

Մայքլ Ֆրեյ, 19 - Հանս Վանակեն, 49, 11մ, Ջեք Հենդրի, 64, Սարգիս Ադամյան, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում