21:21  ,  14 մայիսի, 2022

Տիգրան Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ

Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճած «Սլովանը» երկրի առաջնության չեմպիոնական խմբի 9-րդ տուրում հյուրընկալվեց «Սերեդին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

«Սլովանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի ընկավ 34-րդ եւ 65-րդ րոպեներին։

«Սլովանը» 31 խաղում վաստակել է 73 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ռուժոմբերոկը» 30 խաղից հետո ունի 57 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 1 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս