01:34  ,  12 մայիսի, 2022

«Ինտերը» նվաճեց Իտալիայի գավաթը (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպեցին անցած տարվա գավաթակիր «Յուվենտուսն» ու չեմպիոն Միլանի «Ինտերը»։ Լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Ինտերը»։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ «Յուվենտուսը» 50-րդ եւ 53-րդ րոպեներին երկու գոլ խփեց։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն եւ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ «Ինտերը» հավասարությունը վերականգնեց 80-րդ րոպեին։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն՝ 2։2։

Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ դարձավ «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը՝ հաղթանակ պարգեւելով իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին՝ 4։2։

«Ինտերը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։ Նախորդ անգամ միլանյան թիմն այս գավաթը նվաճել էր 2011-ին։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 2։4 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Ալեքս Սանդրո, 50, Դուշան Վլահովիչ, 53 - Նիկոլո Բարելա, 7, Հական Չալհանօգլու, 80, 11մ, Իվան Պերիշիչ, 98, 11մ, 102

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս