01:34 12 մայիսի, 2022Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպեցին անցած տարվա գավաթակիր «Յուվենտուսն» ու չեմպիոն Միլանի «Ինտերը»։ Լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Ինտերը»։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ «Յուվենտուսը» 50-րդ եւ 53-րդ րոպեներին երկու գոլ խփեց։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն եւ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ «Ինտերը» հավասարությունը վերականգնեց 80-րդ րոպեին։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն՝ 2։2։
Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ դարձավ «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը՝ հաղթանակ պարգեւելով իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին՝ 4։2։
«Ինտերը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։ Նախորդ անգամ միլանյան թիմն այս գավաթը նվաճել էր 2011-ին։
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 2։4 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)
Ալեքս Սանդրո, 50, Դուշան Վլահովիչ, 53 - Նիկոլո Բարելա, 7, Հական Չալհանօգլու, 80, 11մ, Իվան Պերիշիչ, 98, 11մ, 102
| MADE IT
— Inter (@Inter) May 11, 2022
Tutte le strade ci hanno portato… alla vittoria! #MadeIt #CoppaItaliaFrecciarossa #FORZAINTER pic.twitter.com/HOvf5UzURj
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.