20:32  ,  10 մայիսի, 2022

ՈւԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթային մրցաշարերի նոր ձեւաչափը

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի նոր ձեւաչափը, հաղորդում է կազմակերպության կայքը։ Այն կգործի 2024-2025 թվականների մրցաշրջանից։

Երեք մրցաշարերում էլ կօգտագործի շվեյցարական մրցակարգը։ Հիմնական փուլին կմասնակցի 36 թիմ, կանցկացվի 8 տուր։

Բոլոր թիմերը կնընդգրկվեն մեկ մրցաշարային աղյուսակում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս