23:05  ,  7 մայիսի, 2022

Superbet Chess Classic. Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆիրուջայի հետ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակներով մրցեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ։ Գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանը ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Լենիեր Դոմինգեսի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 4-7-րդ տեղերը։

Առաջատարներն են 2-ական միավոր վաստակած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Ուեսլի Սոն եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը, որն այս տուրում պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Superbet Chess Classic-ում կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում