Հայաստանում տաք է, սնունդը շատ համեղ է: Հաճելի է գտնվել եւ մարզվել այստեղ:
Այսպես լրագրողների հետ զրույցում Հայաստանի մասին ասաց Փհենչան-2018 ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան:
Օլիմպիական փոխչեմպիոնն այս օրերին Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցնում Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում:
Նշենք, որ Ալեքսեյ Միշինը բացի իր թիմի հետ հավաք անելուց, նաեւ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ:
«Հայաստանում շատ հաճելի է գտնվել: Այստեղ ամեն ինչ հիասքանչ է: Մենք աշխատում ենք լավագույն սառույցի վրա եւ հրաշալի մարզումներ ենք ունենում: Երեւանյան հավաքում ունենք մի քանի մտահաղացումներ իմ պարային համարի հետ կապված, փրձում ենք իրագործել: Վստահ եմ հետաքրքիր մի բան է ստացվելու:
Հայաստանը բարձր լեռնային գոտի է եւ այդ առումով ինձ փոքր-ինչ դժվար են տրվում մարզումները, քան մեզ մոտ՝ Ռուսաստանում:
Ինձ այստեղ ամեն ինչն է դուրս գալիս, հատկապես, եղանակային պայմանները. այստեղ շատ տաք է: Ի դեպ նաեւ հայկական ուտեստներն են շատ համեղ»,- ասաց Միխայիլ Կոլյադան:
Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ ռուս գեղասահորդների հավաքը կավարտվի մայիսի 11-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի