Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Բրենթֆորդի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Արդեն 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 61-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկրորդ անգամ անընդմեջ եւ չորրորդ անգամ այս մրցաշրջանում է ճանաչվել ամսվա լավագույն խաղացող «Մանչեսթեր Յունայթեդում»։
72-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, որն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ մանչեսթերյան ակումբում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 6-րդ տեղում է։ «Բրենթֆորդը» 14-րդն է՝ 40 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 61, 11մ, Ռաֆայել Վարան, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում