00:51 3 մայիսի, 2022Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Բրենթֆորդի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Արդեն 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 61-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկրորդ անգամ անընդմեջ եւ չորրորդ անգամ այս մրցաշրջանում է ճանաչվել ամսվա լավագույն խաղացող «Մանչեսթեր Յունայթեդում»։
72-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, որն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ մանչեսթերյան ակումբում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 6-րդ տեղում է։ «Բրենթֆորդը» 14-րդն է՝ 40 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 61, 11մ, Ռաֆայել Վարան, 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.