21:35  ,  15 հոկտեմբերի, 2012

Արման Երեմյանը զբաղեցրել է երկրորդ տեղը թաեքվոնդոյի միջմայրցամաքային առաջնությունում

Մոսկվայում ավարտվել է թաեքվոնդոյի միջմայրցամաքային Եվրոպա – Ասիա առաջնությունը: Եվրոպայի թիմի կազմում առաջնությանը մասնակցում էր նաեւ հայ թաեքվոնդիստ Արման Երեմյանը:

Առաջնությանը մասնակցում էին 4 թիմեր:

Թիմային մրցումների համար Եվրոպան ներկայացված էր առանձին Ռուսաստանի եւ Եվրոպայի թիմերով, իսկ Ասիան` Հորդանանի եւ Իրանի:

Առաջնությանը մասնակցել են Իրանը, Հորդանանը, Թաիլանդը եւ Ուզբեկստանը Ասիայից եւ Հայաստանը, Խորվաթիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռումինիան, Շվեդիան, Ուկրաինան` Եվրոպայից: Արման Երեմյանի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը` զիջելով Իրանին: Հայկական թաեքվոնդոյի համար Արման Երեմյանի մասնակցությունը բացառիկ հաջողություն է, քանի որ Արմանը միակ մարզիկն էր իր քաշային կարգում Եվրոպայի թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում