23:15  ,  30 ապրիլի, 2022

«Զենիթը» չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում 3։1 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

«Զենիթը» վաստակել է 61 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ, որի հետ հանդիպումներում ունի առավելություն։

«Զենիթը» 8-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ չհաշված հաղթանակը նախկին ԽՍՀՄ առաջնությունում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ավելի շատ հաղթանակ ունի միայն Մոսկվայի «Սպարտակը»՝ 10 չեմպիոնական տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում