23:15 30 ապրիլի, 2022Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում 3։1 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
«Զենիթը» վաստակել է 61 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ, որի հետ հանդիպումներում ունի առավելություն։
«Զենիթը» 8-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ չհաշված հաղթանակը նախկին ԽՍՀՄ առաջնությունում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ավելի շատ հաղթանակ ունի միայն Մոսկվայի «Սպարտակը»՝ 10 չեմպիոնական տիտղոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.