01:09  ,  21 ապրիլի, 2022

«Յուվենտուսը» եզրափակիչում է եւ կմրցի «Ինտերի» հետ (տեսանյութ)

«Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում էլ պարտության մատնեց «Ֆիորենտինային»՝ 2։0։

Թուրինյան թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի եւ բրազիլացի պաշտպան Դանիլոյի գոլերը։

Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 1։0 հաշվով։

Եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Միլանին» (0:0, 3:0)։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին Հռոմում։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

Ֆեդերիկո Բերնարդեսկի, 32, Դանիլո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում