01:09 21 ապրիլի, 2022«Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում էլ պարտության մատնեց «Ֆիորենտինային»՝ 2։0։
Թուրինյան թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի եւ բրազիլացի պաշտպան Դանիլոյի գոլերը։
Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 1։0 հաշվով։
Եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Միլանին» (0:0, 3:0)։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին Հռոմում։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)
Ֆեդերիկո Բերնարդեսկի, 32, Դանիլո, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.