00:56  ,  19 ապրիլի, 2022

«Կադիսը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Կադիսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

48-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսը։

«Կադիսի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը դեռ չի վերականգնվել ձեռքի վիրահատությունից հետո եւ հայտավորված չէր հանդիպմանը։

31 խաղից հետո «Բարսելոնան» 60 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (32 խաղ)։ «Կադիսը» (32 խաղ) 31 միավորով 18-րդ տեղից բարձրացավ 16-րդ տեղ։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Կադիս»՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաս Պերես, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում