09:36  ,  20 մարտի, 2012

«Չիկագոն» հաղթեց առանց Ռոուսի

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական տուրում արեւելյան գոտու առաջատար «Չիկագոն» մրցակցի խաղահրապարակում 85։59 հաշվով պարտության մատնեց «Օրլանդոյին»։

Առանց թիմի առաջատար Դերիկ Ռոուսի խաղացող «Չիկագոյի» կազմում 24 միավոր վաստակեց ամերիկացի Կարլոս Բուզերը։

Դիրկ Նովիցկու հավաքած 33 միավորները օգնեցին «Դալասին», որը հյուրընկալվելիս հաղթեց «Դենվերին»՝ 112։95։

Մրցաշարային աղյուսակ

NBA. Կանոնավոր առաջնություն

«Շարլոտ» – «Ֆիլադելֆիա» – 80:105

«Ատլանտա» – «Բոստոն» – 76:79

«Նյու Ջերսի» – «Կլիվլենդ» – 100:105

«Օրլանդո» – «Չիկագո» – 59:85

«Դենվեր» - «Դալաս» - 95:112

«Գոլդեն Սթեյտ» - «Մինեսոտա» - 93:97

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով