23:46  ,  6 ապրիլի, 2022

ՉԼ․ «Ռեալը» հաղթում է «Չելսիին», «Վիլյառեալը»՝ «Բավարիային» (առաջին խաղակես

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» Լոնդոնում հյուրընկալվել է Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական «Չելսին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։1 հաշվով։

Մադրիդյան թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն աչքի ընկավ 21-րդ եւ 24-րդ րոպեներին։ «Չելսիից» հաշվի տարբերությունը 40-րդ րոպեին կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» ընդունել է  Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ հաղթում է 1։0 հաշվով։ 8-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Առնո Գրունեւելդը։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Չելսի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1։2 (առաջին խաղակես)

Կայ Հավերց, 40 - Քարիմ Բենզեմա, 21, 24

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1։0 (առաջին խաղակես)

Առնո Գրունեւելդ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում