16:39  ,  31 մարտի, 2022

Հայաստանի Պրեմիեր լիգա. Ֆիրմինոն՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Երեւանի «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն ճանաչվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Պորտուգալացի խաղացողը մարտին մասնակցել է 5 հանդիպման, խփել 4 գոլ։

«Փյունիկը» 22 խաղից 51 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում