11:43  ,  24 մարտի, 2022

Հայաստանի հավաքականի վերջնական կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Չեռնոգորիայի թիմի հետ ընկերական հանդիպմանը։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել է 1։4 հաշվով, Երեւանում հաղթել է 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում