01:33  ,  21 մարտի, 2022

Արման Դյուպլանտիսը բարելավեց ձողացատկի աշխարհի ռեկորդը

Շվեդ Արման Դյուպլանտիսը բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը։ Բելգրադում անցկացված աթլետիկայի ձմեռային առաջնությունում Արման Դյուպլանտիսը բարելավել է իր ռեկորդը, որն այժմ հավասար է 6,20 մետր։

Նախորդ անգամ նա աշխարհի ռեկորդը բարելավել էր մարտի 7-ին՝ Սերբիայի բաց առաջնությունում ցույց տալով 6,19 մետր արդյունք։

2020թ․ օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսն առաջին անգամ աշխարհի ռեկորդ սահմանել էր 2020թ․ սեպտեմբերին 7-ին Հռոմում՝ 1 սմ գերազանցելով ուկրաինացի Սերգեյ Բուբկայի ռեկորդը, հասցնելով 6,15 մետր արդյունքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում