Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում 29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։
Գյումրեցի բռնցքամարտիկը գրանցել է տեխնիկական նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի