00:49  ,  16 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։

Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը։ 41-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Օրվա մյուս խաղում հոլանդական «Այաքսն» Ամստերդամում մրցում է պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Թիմերը գոլ դեռ չեն խփել։

Ընդմիջում է։

Առաջին խաղում «Բենֆիկան» ու «Այաքսը» խաղացել էին ոչ ոքի՝ 2։2։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0։1 (առաջին խաղակես),  (առաջին խաղ՝ 1։1)

Ռենան Լոդի, 41

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 2։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում