Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած Հենրիխ Մխիթարյանին։ Հռոմեական ակումբը պատրաստ է 33-ամյա կիսապաշտպանի հետ կնքել եւս երկու տարվա պայմանագիր, հաղորդում է Calciomercato-ն։
Սակայն դրա համար Հենրիխ Մխիթարյանը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման։ Իտալական մամուլի տվյալներով, այժմ նրա տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է տարեկան 2 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի 
00:20 , 21 նոյեմբերի
23:29 , 20 նոյեմբերի
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի 
19:04 , 20 նոյեմբերի
18:01 , 20 նոյեմբերի
17:19 , 20 նոյեմբերի