21:14 14 մարտի, 2022Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած Հենրիխ Մխիթարյանին։ Հռոմեական ակումբը պատրաստ է 33-ամյա կիսապաշտպանի հետ կնքել եւս երկու տարվա պայմանագիր, հաղորդում է Calciomercato-ն։
Սակայն դրա համար Հենրիխ Մխիթարյանը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման։ Իտալական մամուլի տվյալներով, այժմ նրա տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է տարեկան 2 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.