20:52  ,  26 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց հետնապահներից «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց հետնապահներից «Ուոթֆորդի» հետ եւ չկարողացավ հասնել հաղթանակի։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

27 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով չորրորդն է, «Ուոթֆորդը» (26 խաղ) նախավերջինն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 0։0 (տեսանյութ)

«Բրենթֆորդ» - «Նյուքասլ»՝ 0։2

Ժոելինթոն, 33, Ջոզեֆ Ուիլոք, 44

Հեռացում՝ Ջոշ Դա Սիլվա («Բրենթֆորդ»), 11

«Քրիսթալ Փելաս» - «Բարնլի»՝ 1։1

Ջեֆրի Շլուպ, 9 - Լուկա Միլիվոեւիչ, 46, ինքնագոլ

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով