23:49  ,  23 փետրվարի, 2022

Միխայիլ Ալոյանը հաղթանակով է ավարտել պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մենամարտը

Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 33-ամյա Միխայիլ Ալոյանը հաղթանակով է ավարտել պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մենամարտը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 9-րդ մենամարտը ռուսաստանցի բռնցքամարտիկն անցկացրել է Մոսկվայում WBA Gold գոտու համար։ 52,16 կգ քաշային կարգում Միխայիլ Ալոյանը մրցավարների որոշմամբ հաղթել է վենեսուելացի Դավիդ Բարետոյին։

Միխայիլ Ալոյանն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում