13:20  ,  23 փետրվարի, 2022

Կարեն Խաչանով․ Հոգեբանական կայունությունն է ինձ դարձնում ավելի բարձրակարգ

Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովի գլխավոր նպատակը ATP դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ վերադառնալն է։ Այդ մասին նա ասել է Դուբայի մրցաշարի առաջին շրջանում ավստրալացի Ալեքս Դե Մինորին պարտության մատնելուց հետո։

«Կարծում եմ՝ առաջին հերթին հոգեբանական կայունությունն է ինձ դարձնում ավելի բարձրակարգ խաղացող։ Ցանկանում եմ վերադառնալ լավագույն տասնյակ ինչքան հնարավոր է շուտ։ Կարծում եմ՝ ես կարող եմ հասնել այդ արդյունքին։ Պարզապես, պետք է հետեւել ընտրած ուղուն»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Tennis Head-ը։

Դուբայի մրցաշարի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը փետրվարի 23-ին կմրցի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի (Սերբիա) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news