13:20 23 փետրվարի, 2022Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովի գլխավոր նպատակը ATP դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ վերադառնալն է։ Այդ մասին նա ասել է Դուբայի մրցաշարի առաջին շրջանում ավստրալացի Ալեքս Դե Մինորին պարտության մատնելուց հետո։
«Կարծում եմ՝ առաջին հերթին հոգեբանական կայունությունն է ինձ դարձնում ավելի բարձրակարգ խաղացող։ Ցանկանում եմ վերադառնալ լավագույն տասնյակ ինչքան հնարավոր է շուտ։ Կարծում եմ՝ ես կարող եմ հասնել այդ արդյունքին։ Պարզապես, պետք է հետեւել ընտրած ուղուն»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Tennis Head-ը։
Դուբայի մրցաշարի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը փետրվարի 23-ին կմրցի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի (Սերբիա) հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.