14:02  ,  18 փետրվարի, 2022

Նորվեգացի Յոհաննես Բյոն՝ 5-ակի օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

Նորվեգացի բիաթլոնիստ Յոհաննես Բյոն դարձավ հնգակի օլիմպիական չեմպիոն։ Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում նա նվաճեց չորրորդ ոսկե մեդալը՝ հավասարը չունենալով նաեւ ընդհանուր մեկնարկով 15 կմ մրցավազքում։ Պեկինում Յոհաննես Բյոն հաղթել էր նաեւ արագավազքում, տղամարդկան փոխանցավքում եւ խառը փոխանցավազքում։ 

4 տարի առաջ Հարավային Կորեայի Փհենչհանում նա օլիմպիական չեմպիոն էր դարձել անհատական մրցավազքում։ Պեկինում նա այս մրցաձեւում նվաճեց բրոնզե մեդալ։

28-ամյա Յոհաննես Բյոն հավասարվեց ֆրանսիական Մարտեն Ֆուրկադին, որը նույնպես 5 օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել։ Առաջին տեղում նորվեգացի Ուլե-Էյնար Բյորնդալենն է՝ 8 օլիմպիական ոսկե մեդալ։

Պեկինի Խաղերի ընդհանուր հաշվարկում Նորվեգիան 15 ոսկե մեդալով առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող Գերմանիան ունի 10 ոսկե մեդալ։

Բիաթլոն, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկ, 15 կմ

  1. Յոհաննես Բյո (Նորվեգիա)՝ 38.14,4 (4)
  2. Մարտին Պոնսիլուոմա (Շվեդիա) +40,3 (2)
  3. Վետլե Շոստա Կրիստիանսեն (Նորվեգիա) +1.12,5 (3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English