Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կհեռացնի թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե Իսպանիայի առաջնության առաջատարները չկարողանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը, հաղորդում է Independent-ը։
Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը Անչելոտիին հեռացնելուց հետո կհրավիրի ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ 49-ամյա մասնագետը փարիզյան թիմը գլխավորում է 2021թ․ հունվարից։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ռեալին» հաղթել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ՝ 1։0։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի