12:53 17 փետրվարի, 2022Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կհեռացնի թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե Իսպանիայի առաջնության առաջատարները չկարողանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը, հաղորդում է Independent-ը։
Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը Անչելոտիին հեռացնելուց հետո կհրավիրի ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ 49-ամյա մասնագետը փարիզյան թիմը գլխավորում է 2021թ․ հունվարից։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ռեալին» հաղթել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ՝ 1։0։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.