01:59  ,  11 փետրվարի, 2022

«Յուվենտուսը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ 24-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը, սակայն վերջին րոպեներին թուրինյան թիմի նորեկ, սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի ուժեղ հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Սասուոլոյի» բրազիլացի պաշտպան Ռուանը։

«Յուվենտուսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Ֆիորենտինայի» հետ, որը 3։2 հաշվով հաղթել էր «Ատալանտային»։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Միլանն» ու «Ինտերը»։ Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 2-ին։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 2։1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 3, Ռուան, 88, ինքնագոլ - Համեդ Տրաորե, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում