01:59 11 փետրվարի, 2022Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ 24-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը, սակայն վերջին րոպեներին թուրինյան թիմի նորեկ, սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի ուժեղ հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Սասուոլոյի» բրազիլացի պաշտպան Ռուանը։
«Յուվենտուսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Ֆիորենտինայի» հետ, որը 3։2 հաշվով հաղթել էր «Ատալանտային»։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Միլանն» ու «Ինտերը»։ Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 2-ին։
Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 2։1 (տեսանյութ)
Պաուլո Դիբալա, 3, Ռուան, 88, ինքնագոլ - Համեդ Տրաորե, 24
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.