16:03  ,  10 փետրվարի, 2022

Պեկին-2022. Կամիլա Վալիեւան չի հեռացվել կանանց մենասահքի մրցաշարից

Ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան հեռացված չէ կանանց մենասահքի օլիմպիական մրցաշարից Պիկինի Խաղերում։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Օլգա Երմոլինան։

«Կամիլան հեռացված չէ անհատական մրցումներից։ Մենք սպասում ենք Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հայտարարությանը։ Թիմային մրցման պարգեւատրման արարողության հետաձգման պատճառների մասին էլ ոչ մի պաշտոնական պարզաբանում չի եղել։ Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա»,- ասել է Օլգա Երմոլինան։

Կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 15-ին, ազատ ծրագիրը՝ փետրվարի 17-ին։

Ռուսական «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վասիլի Կոնովը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, հայտնել էր, որ 15-ամյա Կամիլա Վալիեւան օգտագործել է տրիմետազիդին՝ 2014 թվականից արգելված է սպորտում, համարվում է խթանիչ։ Այն բարելավում է սրտի աշխատանքը թթվածնային քաղցի պայմաններում։ Թեստը հանձնել է դեկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English