10:02  ,  8 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Ռաֆայել Հարությունյանի սան Նեյթան Չենը աշխարհի ռեկորդով հաղթեց կարճ ծրագրում (ֆոտո)

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագիրը կատարեց տղամարդկանց մենասահքի մրցման մասնակիցները։ Աշխարհի ռեկորդով առաջին տեղը գրավեց ամերիկացի գեղասահորդ Նեյթան Չենը, որի մարզիչն է Ռաֆայել Հարությունյանը (ԱՄՆ)։ Նեյթան Չենը վաստակեց 113,97 միավոր։

Նախորդ ռեկորդը(111,82)  2020 թվականին սահմանել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Յուձուրու Հանյուն, որը Պեկինում սխալներ թույլ տվեց եւ 95,15 միավորով գրավեց 8-րդ տեղը կարճ ծրագրում։

Հաջորդ երկու տեղերում են ճապոնացիներ Յումա Կագիյաման (108,12) եւ Սյոմա Ունոն (108,12)։

Ազատ ծրագիրը փետրվարի 10-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English