10:09  ,  6 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Փետրվարի 6-ին մեկնարկ դուրս կգա Միքայել Միքայելյանը

Հայ օլիմպիականները մեկնարկում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Փետրվարի 6-ին Հայաստանի օլիմպիական հավաքականի 6 ներկայացուցիչնրեից մեկնարկ դուրս կգա դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Երեւանի ժամանակով 11:00-ին կմեկնարկի սկիաթլոնի մրցաշարը: Միքայել Միքայելյանը կպայքարի 15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճում:

Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում: 

Պեկին-2022-ը Միքայել Միքայելյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է: Նա մասնակցել է նաեւ Փհենչյան-2018-ին, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը, իսկ 15 կմ դասական ոճում 83-րդն էր:

Միքայել Միքայելյանը մասնակցել է նաեւ Լիլեհամեր-2016 ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին:

Սկիաթլոնը դահուկավազքի ամենադիտարժան մրցաձեւերից մեկն է: Մարզիկները մեկնարկում են երկու փուլով՝ խմբային մեկնարկով՝ սկզբում ուժեղագույնները, ապա ըստ վարկանիշային միավորների՝ բարձրից ցածր: Առաջին 15 կմ դասական ոճից հետո մարզիկները փոխում են դահուկները եւ շարունակում 15 կմ ազատ ոճով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս