10:09 6 փետրվարի, 2022Հայ օլիմպիականները մեկնարկում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Փետրվարի 6-ին Հայաստանի օլիմպիական հավաքականի 6 ներկայացուցիչնրեից մեկնարկ դուրս կգա դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Երեւանի ժամանակով 11:00-ին կմեկնարկի սկիաթլոնի մրցաշարը: Միքայել Միքայելյանը կպայքարի 15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճում:
Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում:
Պեկին-2022-ը Միքայել Միքայելյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է: Նա մասնակցել է նաեւ Փհենչյան-2018-ին, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը, իսկ 15 կմ դասական ոճում 83-րդն էր:
Միքայել Միքայելյանը մասնակցել է նաեւ Լիլեհամեր-2016 ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերին:
Սկիաթլոնը դահուկավազքի ամենադիտարժան մրցաձեւերից մեկն է: Մարզիկները մեկնարկում են երկու փուլով՝ խմբային մեկնարկով՝ սկզբում ուժեղագույնները, ապա ըստ վարկանիշային միավորների՝ բարձրից ցածր: Առաջին 15 կմ դասական ոճից հետո մարզիկները փոխում են դահուկները եւ շարունակում 15 կմ ազատ ոճով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.