21:01  ,  25 հունվարի, 2022

Tata Steel Masters. Կարլսենը հաղթեց Մամեդյարովին եւ միանձնյա առաջատարն է

Նիդերլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters շախմատային սուպերմրցաշարի 9-րդ տուրում աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով հաղթանակ է տարել 27 քայլում։

Մագնուս Կարլսենը 6,5 միավորով միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ կես միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող հոլանդացի Անիշ Գիրիից։

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում