01:57  ,  25 հունվարի, 2022

Ժիրայր Մարգարյանը նորամուտն է նշել ուկրաինական «Վերեսում» (ֆոտո)

Երեւանի «Արարատից» «Վերես» տեղափոխված Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանը նորամուտն է նշել ուկրաինական թիմում։

Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզումային հավաք անցկացնող «Վերեսը» ստուգողական խաղում մրցել է չեխական «Հրադեց Կրալովեի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Մարգարյանի պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ երեք տարով է։

Ուկրաինայի առաջնության 18 տուրից հետո «Վերեսը» 23 միավորով 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում