Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» տանը մրցեց «Լեչեի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի իտալացի պաշտպան Արտուրո Կալաբրեզին։
40-րդ րոպեին «Ռոմայից» ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան վերականգնեց հավասարությունը։ 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 100-րդ հանդիպումն անցկացրեց հռոմեական ակումբում։ 54-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։1։ Դաշտի տերերի երրորդ գոլը 81-րդ րոպեին խփեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որին գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը։ Հայկական ֆուտբոլի առաջատարը հունվարի 21-ին նշում է ծննդյան 33-ամյակը։
Հյուրերը 62-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իտալացի կիսապաշտպան Մարիո Գարջուլոն։
«Ռոման» քառորդ եզրափակիչում կմրցի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։
Իտալիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Լեչե»՝ 3։1 (տեսանյութ)
Մարաշ Կումբուլա, 40, Թեմի Աբրահամ, 54, Էլդոր Շոմուրոդով, 81 - Արտուրո Կալաբրեզի, 15
Հեռացում՝ Մարիո Գարջուլո («Լեչե»), 62, երկրորդ դեղին քարտ
Another one... #ASRoma | @tammyabraham pic.twitter.com/RMzVbRT3JE
— AS Roma English (@ASRomaEN) January 20, 2022
Smart finish from Eldor to wrap it up!
— AS Roma English (@ASRomaEN) January 20, 2022
#ASRoma #RomaLecce pic.twitter.com/lKGNGpj49i
DAJE pic.twitter.com/6zQEopfwIR
— AS Roma (@OfficialASRoma) January 20, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում