01:55 21 հունվարի, 2022Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» տանը մրցեց «Լեչեի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի իտալացի պաշտպան Արտուրո Կալաբրեզին։
40-րդ րոպեին «Ռոմայից» ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան վերականգնեց հավասարությունը։ 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 100-րդ հանդիպումն անցկացրեց հռոմեական ակումբում։ 54-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։1։ Դաշտի տերերի երրորդ գոլը 81-րդ րոպեին խփեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որին գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը։ Հայկական ֆուտբոլի առաջատարը հունվարի 21-ին նշում է ծննդյան 33-ամյակը։
Հյուրերը 62-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իտալացի կիսապաշտպան Մարիո Գարջուլոն։
«Ռոման» քառորդ եզրափակիչում կմրցի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։
Իտալիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Լեչե»՝ 3։1 (տեսանյութ)
Մարաշ Կումբուլա, 40, Թեմի Աբրահամ, 54, Էլդոր Շոմուրոդով, 81 - Արտուրո Կալաբրեզի, 15
Հեռացում՝ Մարիո Գարջուլո («Լեչե»), 62, երկրորդ դեղին քարտ
Another one... #ASRoma | @tammyabraham pic.twitter.com/RMzVbRT3JE
— AS Roma English (@ASRomaEN) January 20, 2022
Smart finish from Eldor to wrap it up!
— AS Roma English (@ASRomaEN) January 20, 2022
#ASRoma #RomaLecce pic.twitter.com/lKGNGpj49i
DAJE pic.twitter.com/6zQEopfwIR
— AS Roma (@OfficialASRoma) January 20, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.