Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատմել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերականգնվել է վնասվածքից հետո եւ մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
«Պոգբան մասնակցում է մարզումներին։ Անհամբեր սպասում եմ նրա վերադարձին խաղադաշտ։ Մարզումներին նրա ցուցադրածը հուսադրող է։ Երեկ նա առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբում եւ հենց առաջին մարզման ժամանակ ցույց տվեց, թե ինչ տաղանդավոր է։ Պոգբան կկարողանա մասնակցել մեր հանդիպումներին ազգային թիմերի խաղերից հետո»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է utdreport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Պոգբան մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 13 հանդիպման, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի