16:08  ,  18 հունվարի, 2022

Տուխել. 10 խաղացող չի աշխատելու Լուկակուի համար

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր ղեկավարած թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։

«Լուկակուն առանցքային խաղացող է, նրա վրա ճնշում միշտ էլ կլինի, բայց բոլորից շատ ինքն է իր վրա հոգեբանական ճնշում գործադրում։ Պետք է հավասարակշռել սպասումները եւ ճնշումը, որպեսզի միաժամանակ լինել հանգիստ եւ անհրաժեշտ խաղամակարդակում։

Դա միայն մոտիվացիայի եւ պահանջների խնդիր չէ։ Եթե նա շատ աշխատի, ապա ամեն ինչ կարգին կլինի։ Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, եւ 10 խաղացող չի աշխատելու Լուկակուի համար։ Դա «Չելսիի» մասին չէ, դա ֆուտբոլի մասին չէ»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Չելսին» պատրաստ է 90 միլիոն եվրոյով Լուկակուին վաճառել ՊՍԺ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English