16:08 18 հունվարի, 2022Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր ղեկավարած թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։
«Լուկակուն առանցքային խաղացող է, նրա վրա ճնշում միշտ էլ կլինի, բայց բոլորից շատ ինքն է իր վրա հոգեբանական ճնշում գործադրում։ Պետք է հավասարակշռել սպասումները եւ ճնշումը, որպեսզի միաժամանակ լինել հանգիստ եւ անհրաժեշտ խաղամակարդակում։
Դա միայն մոտիվացիայի եւ պահանջների խնդիր չէ։ Եթե նա շատ աշխատի, ապա ամեն ինչ կարգին կլինի։ Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, եւ 10 խաղացող չի աշխատելու Լուկակուի համար։ Դա «Չելսիի» մասին չէ, դա ֆուտբոլի մասին չէ»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։
Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Չելսին» պատրաստ է 90 միլիոն եվրոյով Լուկակուին վաճառել ՊՍԺ-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.