20:24  ,  17 հունվարի, 2022

Տուխել. Մենք տառապում ենք վնասվածքների եւ կորոնավիրուսով վարակվածների պատճառով

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել է, որ թիմում բազմաթիվ վնասվածքների եւ կորոնավիրուսով վարակվածների պատճառով հնարավոր չէ պայքարել տիտղոսի համար։

«Մրցակցելու եւ նպատակներն իրականացնելու համար մեզ պետք են բոլոր խաղացողները, սակայն մենք տառապում ենք երկարատեւ վնասվածքների եւ կորոնավիրուսով վարակվածների պատճառով։ Սակայն մենք լի ենք հույսով եւ մեծ նշանակություն չենք տալիս այս իրավիճակին։ Պարզապես, սա նկարագրում է այն վիճակը, որն ունենք»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն:

Անգլիայի առաջնության 22 խաղից հետո «ՉԵլսին» 43 միավորով երրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 13 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում