20:26  ,  15 հունվարի, 2022

«Բավարիայի» հաղթանակը, Լեւանդովսկու հեթ-տրիկը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19–րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Քյոլնին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն։

«Բավարիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ։ «Հոֆենհայմը» 31 միավորով երրորդ տեղում է։ «Ունիոն Բեռլինը» չորրորդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 4 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 9, 62, 74, Կորենտին Տոլիսո, 25  

«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 2։1

Անդրեաս Ֆոգլզամեր, 22, Գրիշա Պրյոմել, 73 - Տիմո Բաումգարտլ, 16, ինքնագոլ

«Շտուտգարտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:2

Անդրե Սիլվա, 11, 11մ, Կրիստոֆեր Նկունկու, 70

«Վոլֆսբուրգ» - «Հերտա»՝ 0։0

«Մայնց» - «Բոխում»՝ 1։0

Իերի Յուստե, 48

Չիրացրած 11մ՝ Սեբաստիան Պոլտեր («Բոխում»), 32

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս