21:07  ,  14 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ու «Միլանը» ցանկանում են ձեռք բերել Մոդրիչին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Միլանը» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։ Այս ակումբները ցանկանում են անվճար ձեռք բերել նրան։ Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

36-ամյա ֆուտբոլիստն իրավունք ունի այժմ բանակցել այլ ակումբների հետ։ Իսպանական մամուլը գրել էր, որ «Ռեալը» պատրաստ է մեկ տարով երկարաձգել Մոդրիչի պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն Արքայական թիմի հետ մասնակցել է 20 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English