16:04  ,  13 հունվարի, 2022

Մինսկի «Դինամոյի» 20 խաղացող վարակվել է կորոնավիրուսով

Տափօղակով հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող Մինսկի «Դինամոյի» 20 խաղացող վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Հոկեյիստներն ինքնամեկուսացել են եւ ընդգրկվել վնասվածք ունեցողների ցուցակում։

Թեստի դրական պատասխաններ ստացել են նաեւ թիմի մարզչական շտաբի եւ ակումբի աշխատակազմի ներկայացուցիչներ։

«Դինամոն» Մայրցամաքային լիգային խնդրել է տեղափոխել առաջիկա չորս հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English